Հայ | Рус | Eng

“Գտիր գնդակը” խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը

Այսօր Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-aմրցույթի… [Շարունակել]

“Գտիր գնդակը” խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը “Գտիր գնդակը” խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը

Երկրաշարժ ՀՀ տարածքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում… [Շարունակել]

Երկրաշարժ ՀՀ տարածքում Երկրաշարժ ՀՀ տարածքում

Հերթական խայտառակ ընտրությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու. Չենք լռելու

Դեռևս մի քանի օր առաջ Հայաստանի հասարակությունը կանգնած… [Շարունակել]

Հերթական խայտառակ ընտրությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու. Չենք լռելու Հերթական խայտառակ ընտրությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու. Չենք լռելու

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Անտուան Բաղդիկյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայում… [Շարունակել]

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց   Անտուան Բաղդիկյանի գլխավորած պատվիրակությանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց   Անտուան Բաղդիկյանի գլխավորած պատվիրակությանը

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին… [Շարունակել]

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է

Աստղագուշակ 21.05.2012-27.05.2012

Խոյեր- Հարկ կլինի պայքարել հեղինակությանն ամրապնդելա համար։ Անհրաժեշտ է ապացուցել, որ ի վիճակի եք հադթահարելու ցանկացած դժվարություն: Հինգշաբթի աշխատեր բախումների մեջ չմտնել մանավանդ հարազատ մարդկանց հետ. մեծ է իրարից երկար ժամանակով խռոված մնալու հավանականությունը։

Ցուլեր- Երկուշաբթին և կիրակին շաբաթվա ամենալարված օրերն են։ Աշխատանքային ճակատում նշանակալի իրադարձություններ տեղի կունենան, որոնք թույլ կտան կառացողաբար վերանայել ապագայի ծրագրերը։ Շաբաթավերջին հազար կտոր կլինեք մասնագիտական պարտականությունների և տնային հոգսերի միջև։

Երկվորյակներ- Կարևոր հանդիպումներ են սպասվում, որոնք թույլ կտան ժամանակին ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան ու նոր հնարավորությաններով օժտվել։ Աշխատեք լոյալ լինել ուրիշների թերությունների հանդեպ։ Բաց մի թողեք կոլեգաներից սովորելու ու նաև ձեր փորձը նրանց հետ կիսելու հնարավորությունը։

Խեցգետիններ-Անհավատալի հաջողության է սպասվում, կյանքի կոչեք գաղափարներն ու ծրագրերը։ Մեկ ՝ խորհուրդ կենտրոնացեք ամենագլխավորի վրա. միայն այղ դեպքում շոշափելի առաջընթաց կունենաք։ Նրբանկատ եղեք, բայց միևնույն ժամանակ կոռեկտ ձևով ղեկավարության մոտ պաշտպանեք ձեր շահերը։

Առյուծներ-Մեկը մյուսի հետևից հետաքրքիր գաղափարներ եք հղանամ։ Թեկուզ այժմ բոլորը չէ, որ կիրականանան, սակայն աժերի ու ՛հնարավորությունների հանդեպ վստահությամբ կլցվեք։ Շաբաթվա երկրորդ կեսին արմատական ոչինչ մի ձեռնարկեք կամ նման զործերը կատարեք առաջին կեսին։

Կույսեր-Հնարավոր է երբեմն թվա, որ ամեն ինչ ձեր ուզած ուղիով չի ընթանում։ Սխալվում եք։ Երկուշաբթի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք։ Թերևս փոխվեն ծրագրերը կամ վերարժևորվեն ինչ֊ ինչ բաներ։ Մանրուքներն աչքաթող չանելու դեպքում կամրապնդեբ դիրքերը:

Կշեռքներ-Անվճռականությունը հաղթահարելու և դեպի առաջ սրըեթացք ցատկ կատարելու դեպքում սեփական ուժերի հանդեպ վստահությամբ կլցվեք։ էներգիան աղբյուրի պես դուրս է հորդում։ Հիշեր միայն, որ հաջողությունը ձեռքից բաց չթողնելու համար իրատեսական նպատակ պետք է դնել ձեր առաջ։

Կարիճներ-Շաբաթը սկսեք հանգստանալով ու զվարճանքներով։ Պրոֆեսիոնալ մակարդակը բարձ բարձրացնելու համար բարենպաստ պահ է։ Այժմ կարող եք ավարտել բոլոր գործերը, բայց դա ձեզանից լիքը ժամանակ կխլի։ Այդ պատճառով ռացիոնալ բաշխեք ժամանակը և աշխատեք, և հանգստացեք:

Աղեղնավորներ-Գործերը հետոյին մի թողեք, այն, ինչ կարող եք հեշտ ու հանգիստ կյանքի կոչել երկուշաբթի, չորեքշաբթի մեծ դժվարությամբ գլուխ կբերեք։ Փոխեք իմիջը, թարմացրեք զգեստապահարանը։ Դիվանագետ լինելու դեպքում ձեզ առաջ կքաշեն։ Երեքշաբթի ամեն կերպ խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից։

Այծեղջյուրներ-Փոփոխությունների ժամանակ է վրա հասնում, աշխատանքային հետաքրքիր առաջարկներ կստանաք, բայց որոշում ընդունելիս մի շտապեք։ Գործընկերների հետ շփվելիս հետևեք ձեր արտահայտություններին։ Քննդատաթյուն լսելիս մի շտապեք նեղանալ, այլ ճիշտ եզրահանգումներ արեք: Տան համար նոր բան գնեք։

Ջրհոսներ-Ծրագրերի կյանքի կոչումը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե գործի դնեք կապերն ու օգտվեք ազդեցիկ ծանոթների հովանավորությունից։ Բայց մարդկանց բարեհաճությունը չարժե չարաշահել։ Արժե բարձրացնել մտավոր մակարդակը։ Երեքշաբթի ռիսկային գործեր մի ձեռնարկեք։ Կիրակի տունը կարգի բերեք։

Ձկներ-Երկուշաբթի տեղի ունենալիք իրադարձությունները ուղեղի լարված ուղեղի լարված աշխատանք կպահանջեն հարկ կլինի շատ բան փոխել, շատ բան յուրացնել:Խճճված պրոբլեմների մի շարք կույտ արագ լուծում է պահանջում: Հանրային ելույթները շաբաթվա կեսինու վերջին ճանաչում ու հաջողություն կբերեն:

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 21-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան պողոտայի, Էմինեսկու 1 և 2 փողոցների, Գոգոլի փողոցի 3, 5, 5/1, 7, 9 շենքերի և 1-90 առանձնատների, Ռայնիսի, Նորաշխարհյան, Գերցենի, Բուսաբանական, Շովրոյան, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների, “Արագած” ֆաբրիկայի, “Երևան Սիթի” առևտրի կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

“Գտիր գնդակը” խաղի հաղթողներից մեկը հնարավորություն կունենա ներկա գտնվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը

Այսօր Orange-ը հայտարարում է գանձի որոնման նոր խաղ-aմրցույթի մասին, որն այս շաբաթ օրը` մայիսի 19-ին, ֆուտբոլասերներին դուրս կբերի Երևանի փողոցներ` հնարավորություն ընձեռելով ստանալ ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի Իտալիա-Իսպանիա հանդիպմանը ներկա գտնվելու տոմսեր:

Խաղ-մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է օգտվեն Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածից (application), ինչպես նաև կիրառեն Երևանի մասին իրենց գիտելիքները և խնդիրներ լուծելու իրենց հմտությունները, որպեսզի կարողանան գտնել ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակը, որը մայիսի 19-ից հետո կմենկնի Լեհաստան և ս.թ. հունիսի 10-ին կօգտագործվի Գդանսկում կայանալիք Իտալիա-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Գնդակը գտնելու դեպքում հաջողակ մասնակիցներից միայն մեկին Orange-ի կողմից կհանձնվի երկու տոմս, որը վերջինիս կընձեռի ՈՒԵՖԱ EURO 2012 tm ֆուտբոլային առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն: Իսկ նա, ով գնդակը կգտնի առաջինը, Օրանժ Արմենիայի կողմից կստանա ֆուտբոլային նվերներ` շապիկ, գլխարկ և UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակ Tango12-ի պատճենը:

«Գտիր գնդակը» խաղ-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է.
 Ներբեռնել ծրագրային հավելվածը. Orange Ֆուտբոլասերների Գավաթի պաշտոնական ծրագրային հավելվածը ներբեռնելուն պես ֆուտբոլասերները կստանան հաղորդագրություն, որով նրանց կտեղեկացվի, որ մրցույթն արդեն սկսված է և նրանք կարող են մասնակցել խաղին.
 Փնտրել և գտնել գնդակը. օգտվելով իրենց սմարթֆոններին հատուկ աշխարհագրական դիրքի որոշման հնարավորությունից` խաղի ընթացքում ֆուտբոլասերները կստանան հուշումներ այն մասին, թե ինչ հեռավորության վրա են գտնվում թաքնված գնդակից.
 Օգտագործել տեղանքի վերաբերյալ իրենց գիտելիքները. հուշումները ճիշտ կռահելու համար խաղի մասնակիցները ստիպված կլինեն կիրառել Երևանի վերաբերյալ իրենց գիտելիքները, որոնց միջոցով կկարողանան գտնել թաքնված գնդակը: Ծրագրային հավելվածում առկա քարտեզը նաև ցույց կտա, թե տվյալ մասնակցի` գնդակի նկատմամբ գտնվելու դիրքի համեմատությամբ, ինչ դիրքում են գտնվում խաղի մյուս մասնակիցները: Այսպիսով, խաղի ողջ ընթացքում մասնակիցները կկարողանան անմիջականորեն հետևել մրցույթի ընթացքին.
 Կիսվել ընկերների հետ. գնդակը գտնելուն պես` մասնակիցները ծրագրային հավելվածի միջոցով պետք է վերբեռնեն գտնված խաղագնդակի հետ իրենց լուսանկարը: Հաջողակներն իրենց այս լուսանկարն այնուհետ կարող են վերաբեռնել այն սոցիալական կայքերում, որտեղից իրենք օգտվում են` կիսելով ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ի իրենց ֆուտբոլային ակնթարթը ընտանիքի անդամների, ընկերների և գործընկերների հետ:

«ՈՒԵՖԱ EURO 2012 tm-ը բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է այս տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությունը: «Գտիր գնդակը» խաղ-մրցույթը ֆուտբոլասերներին ընձեռում է այս հետաքրքրաշարժ խաղի մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև լուսանկարվելու ՈՒԵՖԱ EURO 2012™-ի Adidas Tango12 պաշտոնական խաղագնդակի հետ, ստեղծելու այս սպորտային իրադարձության հետ կապված իրենց իսկ հիշվող ակնթարթը և ստանալու այլ հրաշալի մրցանակներ: Այս խաղ-մրցույթի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին նախապատրսատվել EURO 2012™-ին ինչպես նախկինում երբեևէ», – նշեց Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրչյանը:

Ֆուտբոլասերների կողմից ներկայացված լուսանկարներից ժյուրին կընտրի միայն մեկ հաղթողի, որը Հայաստանից ներկա կգտնվի առաջնությանը: Հաղթողին կհանձնվի ս.թ. հունիսի 10-ին կայանալիք Իսպանիա-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու ուղեգիր, որը ներառում է 2 տոմս, ինչպես նաև ուղևորության, կացության և սննդի ծախսերը:

«Գտիր գնդակը» խաղ-մրցույթի առաջին երևանյան խաղը տեղի կունենա մայիսի 19-ին: Վերը նշված պաշտոնական ծրագրային հավելվածը հասանելի է iOS, Android և Blackberry պլատֆորմների համար: Մրցույթի մասին մանրամասների և ծրագրային հավելվածը ներբեռնելու համար պետք է այցելել http://orangearmenia.am/uefa-euro-2012/chase-the-ball.

Orange-ը հպարտ է ՈՒԵՖԱ EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: ՈՒԵՖԱ EURO 2012™-ը Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Նշված լայնամասշտաբ հովանավորության նախագծի և Orange Ֆուտբոլասերների Գավաթ մրցույթի մասնակից երկրների շարքում են Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Սլովակիան, Ռումինիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան Շվեյցարիան և Հայաստանը:

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Մայիսի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ից 23-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ից 22-ը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է, 20-ից 23-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.30C (1953 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.70C (1945 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.20C

«Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, փոխանցելով, որ Սամվել Ալեքսանյանը պաշտոնապես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու առթիվ, եւ «որպես պառլամենտական գործընկեր»` վերջինիս հրավիրել «Փարվանա» ռեստորանային համալիր, որտեղ եւ պիտի տեղի ունենա «մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառումը», շարունակում է. – «Սամվել Ալեքսանյանի հումորի զգացումն, իհարկե, բացառիկ է, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղակի անքաղաքավարի կլիներ մերժել սույն նրբագեղ հրավերը։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում երկու տարբերակ ունի։ Առաջին` հրավերն ընդունել «1+1+1+1» տարբերակով եւ միջոցառման մասնակցել իրեն ձայն տված 9400 հոգու հետ միասին, եւ երկրորդ` 30 վայրկյանանոց այց կատարել»։

«de facto»

«Իրատես de facto»-ն գրում է. – «Խորհրդարանական ընտրությունների 12-րդ օրը տրամաբանորեն պիտի պակասեին հարցերը, եւ քաղաքական նոր խճանկարը հավաքված պիտի լիներ։ Հայտարարությունների ու հայտնությունների պակաս չկա, եւ չկա հստակություն։ Որովհետեւ բոլորի հայտարարությունների ու հայտնությունների հիմքում յուրաքանչյուրի սպասողական վիճակն է` բոլորը բոլորին ասում են, որ իրենք խաղացող են, ոչ ոք խաղն իր վրա չի վերցնում։ [...] Կա զգլխիչ անորոշություն։ Որովհետեւ ով ասում է խորհրդարանական ընտրություն, մտքում ունի նախագահական ընտրությունը, եւ այսօրվա բոլոր քայլերը կառուցում է վաղը չսխալվելու ծրագրի վրա»։

«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով համամասնական ընտրակարգով որեւէ թեկնածուի ինքնաբացարկի դիմում չի ստացվել։ «Սա նշանակում է, որ իշխանության ներսում դեռեւս վերջնական որոշումներ չկան, եւ առնվազն ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում վերջնականորեն հայտնի չէ, թե ով է ընդգրկվելու կառավարության կազմում, ով է գնալու Ազգային ժողով։ ՀՀԿ-ում հիմնական պայքարը ներկայումս ընթանում է վարչապետի պաշտոնի համար, որի հավակնորդ են համարվում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը», – գրում է թերթը։

Երևանն այլևս Արարատյան դաշտից խմելու ջուր չի ստանում

Ապրիլ ամսվա կարևորագույն նորությունը, անշուշտ, “Արարատյան” պոմպակայանի աշխատանքի դադարեցումն է: 1980-ականներից ի վեր, երբ շահագործման հանձնվեց մայրաքաղաքը սնուցող վերջին մայրուղային` “Արարատյան-Երևան” ջրատարը, առաջին անգամ դադարեցվել է պոմպակայանի` ջրաղբյուրով հանդերձ, այն էլ` համակարգում խոշորագույնի, աշխատանքը:
Պոմպակայանը գտնվում է Արարատի մարզի Հայկաշեն գյուղի հարևանությամբ, ունի 39 ինքնաշատրվանող խորքային հոր, 10 պոմպային ագրեգատ, յուրաքանչյուրը 2500 կՎտ հզորությամբ, որոնք հնարավորություն են տալիս շուրջ 25 կմ երկարությամբ 5 մայրուղային խողովակաշարերով վայրկյանում մինչև 4000 լիտր ջուր մղել դեպի Երևան: Այստեղից դեռևս 2007թ. ապրիլին 2667 լիտր ջուր էր մատակարարում Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին և բավարարում նրանց պահանջարկի 75,3 տոկոսը /մայրաքաղաքի ընդհանուր պահանջարկի շուրջ 23,7 տոկոսը/:
“Երևան Ջուր” ՓԲԸ կողմից մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման շնորհիվ վերջին տարիներին ավելի ու ավելի արդյունավետորեն էր օգտագործվում լեռնային աղբյուրներից մեծամասամբ ինքնահոս եղանակով ստացվող քաղցրահամ ջուրը, ինչը հնարավորություն էր տալիս շարունակաբար նվազեցնել Արարատյան դաշտի արտեզյան աղբյուրներից մայրաքաղաքին մատակարարվող ջրի քանակը: Ի վերջո, ապրիլին վերջնականապես դադարեցվեց “Արարատյան” պոմպակայանի աշխատանքը: Այժմ այն համարվում է պահուստային, գտնվում է աշխատանքային վիճակում, պատրաստ անհրաժեշտության դեպքում անմիջապես վերագործարկվելու: Ավելին, ընկերությունը 8 մլն դրամ է հատկացրել պոմպակայանի վերանորոգման, պահպանության և հուսալիության բարձրացման նպատակով համապատասխան աշխատանքների իրականացման համար:
Հատկանշանական է, որ ջրի տնտեսման ասպարեզում այս աննախադեպ հաջողությունը գրանցվել է, չնայած մայրաքաղաքում ջրամատակարարման բարելավմանն ուղղված աշխատանքների դրական արդյունքներին: Եթե նախկինում դրա համար առաջին հերթին պահանջվում էր ջրաքանակի ավելացում, ապա ներկայումս ընկերությունը կատարում է Վարձակալության պայամանագրով ստանձնած պարտավորությունները բաշխիչ ցանցի վերակառուցման, համակարգի կառավարելության աստիճանի բարձրացման և հոսակորուստների դեմ պայքարի շնորհիվ: Նույն Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները 2007թ. ապրիլին վայրկյանում սպառել են 3543 լիտր ջուր, մինչդեռ 5 տարի անց, շատ ավելի բարելավված ջրամատակարարման պարագայում, նրանց պահանջարկը կազմել է միայն 2703 լիտր: Ընդհանուր առմամբ, ապրիլին շուրջօրյա ջրամատակարարում է ունեցել երևանցիների 56.4%-ը, ևս 40,3%-ը օրվա ընթացքում ջուր է ունեցել 17-23,5 ժամ, իսկ 12-17 ժամ` ընդամենը 3,3%:
Անցած մեկ տարվա ընթացքում կտրուկ` 43.9%-ով նվազել է նաև էլեկտրաէներգիայի միջին օրական սպառումը համակարգում, որը շատ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ էլեկտրաէներգիան ընկերության կարևորագույն ծախսային հոդվածներից մեկն է: Ընդ որում, դա ինքնանպատակ չէ: Նաև ծախսերի կրճատման, միջոցների խնայման հետևողական քաղաքականության շնորհիվ է ընկերությունն իրականացնում ներդրումային ծրագրերն ու հաջողությամբ կատարում ստանձնած պարտավորությունները:
Ղեկավարվելով “Մենք հաշվետու ենք հանրության առջև” կարգախոսով, “Երևան Ջուր” ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը` 2012թ. ապրիլի գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ` 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները ` համեմատության համար են: