Ոստիկաններն ու Երևանի հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները կանխել են 51-ամյա կնոջ ինքնասպանությունը (ֆոտո)

Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21.00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին Երևան քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ Շինարարների 31 շենքի բնակարաններից մեկում կինը փակվել է սենյակում և հայտարարել, որ ինքնասպան է լինելու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն ահազանգողը եղել է Արտակ Բեգոյանը:

Այս պահին նշված շենքի բակ են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները:

Վերջիններս փորձում են ճոպանների միջոցով նշված շենքի տանիքից մտնել 4-րդ հարկի բնակարան, սակայն քանի որ ճոպանով կար դժվարություն, խուսափելով հետագա բարդություններից` դեպքի վայր բերվեց վերամբարձ սանդուղք, որից հետո ոստիկանության բաժնի 2 աշխատակիցներ և 1 փրկարար կարողացան լուսամուտից մտնել նշված բնակարան և այնտեղ գտնվող 51-ամյա Կարինե Բեգոյանին իջեցնել ներքև, որից հետո դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը նրան տեղափոխել է ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն:

Շամշյանը հայտնում է, որ հարևանն իրեն պատմել է, թե կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ:

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 74 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info