Գյումրիում «Օպել»-ը բախվել է կրպակին. վարորդը մահացել է, ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22.00-ի սահմաններում «Օպել-Վեկտրա» մակնիշի 26 ՕՕ 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում` Խրիմյան փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի վրա գտնվող կրպակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին եւ ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարարները: Նրանք հատուկ տեխնիկայի օգնությամբ են կարողացել վարորդին դուրս բերել մեքենայից:

Գյուլբենկյանի անվան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վարորդը մահացել է, իսկ ուղևորը այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Տեղում են եղել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Րաֆֆի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրիի քննչական բաժանմունքում քննիչ Հովհաննես Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ պարզելու համար մահացած վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:

 
Դիտել են 70 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info