Շենգավիթում պատուհանագոգին նստած և երաժշտություն լսող Գերմանիայի քաղաքացի Իռան՝ ինքնասպանության փորձի ահազանգի պատճառ

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ և միևնույն ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 10.30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Գարեգին Նժդեհ 9ա շենքի 4-րդ հարկից մի կին նստել է պատուհանի գոգին և ինչ-որ տարօրինակ կերպով հետ ու առաջ շարժումներ է անում: Ահազանգողները հայտնել են նաև, որ այդ կինը, հավանաբար, ինքնասպանության փորձ է ուզում կատարել:

Նշված հասցե են մեկնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները:

Ֆոտոլրագրողը հեռախոսազրույց է ունեցել Շտապօգնության ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Միրիջանյանի հետ, ով հայտնել է, որ դեպքի վայրում է գտնվում նաև շտապօգնության բրիգադը:

Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը:

Ոստիկաններին և Փրկարարներին հաջողվել է աննկատ մուտք գործել նշված բնակարան և թիկունքից բռնել կնոջը: Ավելի ուշ նա ոստիկաններին ու փրկարարներին պատմել է, որ ինքը Գերմանիայի քաղաքացի 27-ամյա Իռա Թիմերմանն է և հայտնել է նաև, որ իրենց մոտ ընդունված է նստել պատուհանի գոգին և երաժշտություն լսել:

 
Դիտել են 101 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info