Մինչ Հայաստանը դեռևս ապրում է ՀՀ Սահմանադրության տոնի շնչով, մեր երկրի որոշ պետական հիմնարկություններում պետական խորհրդանիշների նկատմամբ ցուցաբերվում է ոչ պատշաճ վերաբերմունք։ Մասնավորապես, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկն այսօր ֆիքսել է ՀՀ Կառավարությանն առնթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության վարչական շենքի բակում փակցված եռագույնը՝ բզկտված վիճակում։
Հուսով ենք այս հրապարակումը կնպաստի վերը նշված կազմակերպության կողմից համապատասխան թերության շուտափույթ վերացմանը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի