Հարավ-արևմտյան թաղամասում այրվել է «ՌԱՖ» մակնիշի միկրոավտոբուսը, 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է վառվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ մեկ մարտական հաշվարկով՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ամբողջովին այրվել է «ՌԱՖ» մակնիշի 67 ՕՏ 742 համարանիշի ավտոմեքենան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մեքենայում կրակն առաջացել է ընթացքի ժամանակ: Այն վարել է 30-ամյա Ավետ Ավետիսյանը, ում հետ այդ պահին մեքենայում է եղել նրա եղբայրը՝ 34-ամյա Ահարոն Ավետիսյանը:

Տեղում դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ավետ Ավետիսյանին, իսկ Ահարոն Ավետիսյանը 1-ին և 2-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Այստեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 
Դիտել են 69 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info