Այսօր մեկնարկել է ՏՏ ոլորտի BarCamp-2011-ը

Հայաստանում երրորդ անգամ անցկացվող այս հավաքին մասնակցում են ինտերնետ-հանրության ներկայացուցիչներ`բլոգերներ, լրագրողներ, ծրագրավորվողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվ ներկայացուցիչներ:

«BarCamp-ի գլխավոր առանձնահատկությունը ժողովրդավարական ձեւաչափն է. այն չունի օրակարգ, տեղում է ձեւավորվում: Մասնակիցները տարբեր սրահներում կիսվում են իրենց նորարարական գաղափարներով, եթե հետաքրքրական է` ունկնդրում են, եթե ոչ`տեղափոխվում այլ սրահ»,- ասաց նախաձեռնոց խմբի անդամը:

BarCamp-2011-ի ընթացքում «Ժամանակակից վեբ-ստանդարտների մոգությունը» զեկույցով հանդես եկավ Opera Software-ի ներկայացուցիչ Չարլզ ՄքՔեթիՆեւիլը, ով ներկայացրեց HTML, CSS եւ Java բաց վեբ-ստանդարտների օգտագործումը վեբ-նախագծերի ստեղծման ժամանակ:

BarCamp-2011-ի ընթացքում նաեւ ելույթ ունեցավ BBC հեռուստաընկերության լրագրող Փունի Ժոդոսին, ով ներկայացրեց սոցիալական մեդիայի ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա:
«ԲարՔեմփ Երեւան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են Բիլայնը, Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, Օպերա Սոֆթվերը, Դիմ Քոմունիքեյշնսը եւ ՊանԱրմենիան․նեթը:

ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձեւաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

Photo by barcamp.am

 
Դիտել են 55 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info