ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է

Հուլիսի 10-ին Երևանի Գրիգոր Զոհրաբի անվան թիվ 43 դպրոցում հյուրընկալվել էին Պերմի մարզի հայկական մշակույթի կենտրոնի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում կնքվեց համագործակցության համաձայնագիր:
«Քույր դպրոցներ» ծրագրի նպատակն է ուսումնական, կրթական ծրագրերի համատեղ իրականացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կրթական, մշակութային տեղեկատվության փոխանակումը, կրթօջախների, մանկավարժների և աշակերտների ծանոթացման նպատակով փոխայցելությունների կազմակերպումն ու Սփյուռքում հայապահպանության նպատակով նախատեսվող այլ միջոցառումների իրականացումը:
Պերմի կիրակնօրյա դպրոցի և Երևանի թիվ 43 դպրոցի ուսուցիչները փոխանակեցին հուշանվերներ և պատրաստակամություն հայտնեցին ամրացնել և պահպանել միմյանց նկատմամբ արդեն իսկ ձեռք բերված վստահությունը: Միջոցառման ավարտին սփյուռքահայ հյուրերը ծանոթացան երևանյան դպրոցի աշակերտների աշխատանքներին:

 
Դիտել են 101 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info