Այսօր՝ հունիսի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանին սպասարկող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 003 VV 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մի քանի օրինախախտումներ է կատարում:
Մասնավորապես, Քանաքեռի Սարկավագի փողոցում՝ Ինտերպոլի դիմաց, ավտոմեքենան կայանել է հանդիպակաց չթույլատրելի հատվածում, ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխում էր:
Բացի այդ, ավտոմեքենան շրջադարձը կատարեց չթույլատրելի հատվածում, ձախ և աջ թեքվելու պահին չմիացրեց ավտոմեքենայի թարթիչը:
Բարեբախտաբար իր այս խախտումների հետևանքով արտակարգ պատահար տեղի չունեցավ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի