Ահմադինեժադի այցը Հայաստան պաշտոնական, թե՞ աշխատանքային

Այսօր Երեւան է ժամանելու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Հունիսի 4-ին Երեւանում ԻԻՀ դեսպանությունը տարածեց հաղորդագրություն, որի մեջ ասված էր. «մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն»:

Մինչդեռ, հունիսի 4-ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացրել էր, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 6-ին Հայաստան կայցելի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած պատվիրակությունը»:

Այդպիսով, նախագահի մամլո գրասենյակը այցը պաշտոնական չէր անվանել, սակայն նաեւ ձեռնպահ էր մնացել այն «աշխատանքային» բնորոշելուց:

Այցի ընթացքում Մահմուդ Ահմադինեժադը չի այցելելու Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչը պարտադիր պայման է պաշտոնական այցերի ժամանակ: Նշենք նաեւ, որ պաշտոնական այցերը, որպես կանոն, առնվազն երկօրյա են լինում:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Մահմուդ Ահմադինեժադի այցն իրականում աշխատանքային է, սակայն իրանական կողմը փորձել է այն ներկայացնել որպես պաշտոնական:

 
Դիտել են 35 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info