BMW X-5-ի վարորդը, վրաերթի ենթարկելով 25-ամյա աղջկան, դիմել էր փախուստի (լուսանկարներ)

Այսօր` հուլիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամուրջից դեպի Տիգրան Պետրոսյան փողոց Դավիթաշեն եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը 25-ամյա Իռեն Սարգսյանն է, ում Արմենիա բժ. Կենտրոն են տեղափոխել քաղաքացիները: Եվ միայն տեղափոխելուց 10 րոպե անց ժամանեց Շտապ բուժօգնության բրիգադը:

Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վրաերթը կատարել է «ԲՄՎ իքս–5» մակնիշի ավտոմեքենան և իրենք միայն տեսել են համարանիշի թվերը, սակայն տառերը չեն տեսել: Վրաերթի վայրում կար նաև ավտոմեքենայի վրայից պոկված հայելու դետալներ:

Գագիկ. Շամշյանը հայտնում է, որ երբ ինքը նկարահանում էր դեպքի վայրը նկատել է, որ վրաերթի վայրում շրջում է «ԲՄՎ իքս–5» մակնիշի 32 ՕՏ 888 համարանիշի սև գույնի ավտոմեքենա, որի աջակողմյան հայելին կոտրված էր: Երբ ֆոտոլրագրողը փորձել է լուսանկարել նշված ավտոմեքենան, վարորդը դիմել է փախուստի: Այնուամենայնիվ Շամշյանին հաջողվել է լուսանկարել «ԲՄՎ իքս–5»-ը:

Արդեն վրաերթի վայրից ֆոտոլրագրողը հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ տեսուչներ Մավել Բաղդասարյանի և Լյուդվիկ Վարդանյանի հետ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանի հետ: Վերջիններիս հայտնել է տեղի ունեցած վրաերթի մասին և նշել «ԲՄՎ իքս–5» մակնիշի համարանիշները:

Տեղեկությունը ստանալուց կարճ ժամանակ անց ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 7-րդ վաշտի տեսուչներ Էդգար Հայրապետյանն ու Արմեն Սմբատյանը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ստանում են տեղեկատվություն: Արդեն Կիևյան փողոցից դեպի Օրբելի փողոցի խաչմերուկ ՃՈ տեսուչներ Է Հայրապետյանն ու Ա. Սմբատյանը կարողանում են վրաերթի վայրից փախուստի դիմած «ԲՄՎ իքս–5»-ի վարորդի ավտոմեքենայով բերման ենթարկել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:

Շամշյանը հայտնում է, որ արդեն օպերատիվ կառավարման կենտրոն ժամանած ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի հանձնարարականով վարորդին, ով 28-ամյա Սմբատ Խաչիկյանն է, տեղափոխում են բժշկական կենտրոն պարզելու համար սթափության աստիճանը:

Փաստի Առթիվ Ա. Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոց անցելուց է եղել չթույլատրվող հատվածով։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 113 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info