Ապարանում «ԳԱԶ 24»-ը ընկել է փոսը, 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 58-ամյա Էդվարդ Բաբայանը, վարելով «ԳԱԶ -24» մակնիշի 63 ՕԼ 174 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի «Գնթունիք» սուպերմարկետի մոտ դուրս է եկել ճանապարհից, մայթն անցել և ընկել փոսը:

Վթարի արդյունքում վարորդը և 25-ամյա Ռուբեն Բաբայանը, 16-ամյա Էրիկ Մուսայելյանը, 18-ամյա Մերի Ծուղունյանը, 54-ամյա Նվարդ Ծուղունյանը, 47-ամյա Զարդարիկ Ծուղունյանը տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել 1-03 շտապբուժօգնության բրիգադը: Դեպքի վայր են ժամանել նաև 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի քննիչ Սիրեկան Պողոսյանը:

Քննիչի հանձնարարականով վթարի ենթարկված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ապարանի բաժնի տուգանային հրապարակ:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխվածների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 
Դիտել են 85 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info