Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Գեղարքունիքի մարզում (լուսանկարներ)

Այսօր` հուլիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակը հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում Գեղարքունիքի մարզում:

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառայությունում ընդգրկված է 25-30 կարգախումբ:

Ժամը 19.00-ից Սևանի պահակակետի դիմացից քաղաքացիների վերադարձը դեպի մայրաքաղաք կատարվում էր ՃՈ կարգախմբերի ուղեկցությամբ:

Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն ԱղեկյանըԼ

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն իրենց գոհունակությունն են հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ` նշելով, որ իրենք հասկանում են, որ այդ ամենը կազմակերպվում է իրենց անվտանգության համար, իսկ նախաձեռնությունը զգալիորեն նվազեցնում է ավտովթարների հավանականությունը:

Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ ուժեղացված ծառայություւնն իրականացվում է, քանի որ մտավախություն կա, որ վարորդների մի մասը կարող է լինել ոչ սթափ վիճակում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 105 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info