Ադրբեջանցի նախարարը հայտարարել է,որ Հայաստանը աշխարհին շանտաժ է անում իր ԱԷԿ-ով

Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյնգուլու Բագիրովը հայտարարել է, որ Հայաստանը “իր ԱԷԿ-ով շանտաժ է անում աշխարհին”:

“Կարծում եմ, որ էներգետիկայի պահանջներն այս դեպքում շատ անէական են, եւ ավելի մեծ են քաղաքական նկատառումները: Այս երկիրը սպառնալիքի տակ է պահում իր ժողովրդին, միաժամանակ սպառնալիք ստեղծելով նաեւ հարեւան երկրների համար”, – ասել է Բագիրովը, հաղորդում է Տրենդը:

“Աշխարհում արագորեն փոխվում է մոտեցումը միջուկային էներգետիկայի նկատմամբ: Զարգացած Ճապոնիան անօգնական էր այս վտանգի առջեւ, Գերմանիայում մտածում են անվտանգության տեսակետից ավելի լուրջ միջոցներ կիրառելու մասին: Իսկ Հայաստանը շանտաժի է ենթարկում աշխարհը իր պրիմիտիվ ԱԷԿ-ի գործունեությամբ”, – ասել է ադրբեջանցի նախարարը:

Հունիսի 2-ին OSART-ի առաքելության ղեկավար Գաբոր Վամոսը Երեւանում հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ի ստուգումների արդյունքում առաքելությունը չի գտել որեւէ արտառոց բան:

OSART-ը միջազգային փորձագետների խումբ է, որոնք ատոմային էլեկտրակայանների անվտանգության գործնական բնութագրերի խորացված դիտարկումներ են անցկացնում: OSART առաքելությունը կոորդինացվում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից:

Գաբոր Վամոսն ասել էր նաեւ, որ ՀԱԷԿ-ի ռիսկերի մակարդակը ընդունելի մակարդակում է գտնվում:

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info