Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Ավանի կամրջի մոտ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Պարգև Կարապետյանը, վարելով «Ֆոլկսվագեն» մակնիշի 27 ՍՕ 391 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Երևանի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 32-ամյա Վազգեն Մանուկյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 64 ՕՕ 738 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մեքենայի հետնամասով բախվել էլեկտրասյանը:
Բարեբախտաբար ավտովթարի արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի