Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը կիսակողաշրջվել է, կա 3 վիրավոր (լուսանկարներ)

Այսօր` հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 9.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 51-ամյա Մարտիրոս Չիլինգարյանը, վարելով «ՊԱԶ» մակնիշի 02 ՍՕ 227 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան չի գլորվել ձորակը, քանի որ, բարեբախտաբար, նշված տարածքում եղել է այգի, որի քարե ցանկապատի անկյունը պահել է:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն իսկ 1 հոգի՝ Մեծամորի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Հակոբ Սաֆարյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Ավանիսյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 74 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info