Նախարարը կմասնակցի Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով հունիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Մայիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովը հավանության արժանացրեց Աֆղանստանում ISAF առաքելությանը մասնակցող հայաստանյան զորակազմի ընդլայնման մասին որոշումը: Հայաստանյան խաղաղապահ զորախմբի թիվը 45-ից կավելանա մինչեւ 130 զինծառայող:
“Այս զորախումբը պատասխանատու է լինելու Մազարի Շարիֆի զինավանի եւ օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Միեւնույն ժամանակ թվով 5 հայ սպա-հրահանգիչներ տեղակայվելու են Թոլուքան քաղաքում գտնվող աֆղանական բանակի հրաձգային գումարտակում, որտեղ զբաղվելու են անձնակազմի վարժանքներով”, – ասել էր Դավիթ Տոնոյանը: