«Մասիս Տոբակո» գործարանի դիմաց մասնակիորեն այրվել են 2 «Մերսեդես» և 1 «Սուզուկի» մեքենաներ

Այսօր` հուլիսի 21-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.40-ի սահմաններում Մասիս քաղաքում գտնվwղ «Մասիս Տոբակո» գործարանի դիմաց մասնակիորեն այրվել է 3 մեքենա:

Մասնավորապես, մասնակիորեն այրվել են «Մերսեդես Ցե 180» մակնիշի 71 ՏՏ 071 համարանիշի, «Մերսեդես Ե» մակնիշի 71 ՏՏ 007 համարանիշի և «Սուզուկի» մակնիշի 18 ՏՕ 897 համարանիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ Արտակարգ իրավիճակների Արարատի մարզի փրկարար վարչության Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը եղել է «Մերսեդես Ցե 180»-ի բենզաբաքի պայթյունը:

 
Դիտել են 93 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info