Վրաստանի ԱԳ նախարարը ասել է. «Ռուսաստանը մեզ պետք չէ»

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն «սխալ» է համարում հայտարարությունները այն մասին, որ Ռուսաստանը կարեւոր է Վրաստանի համար:

Նախարարը հայտարարել է այդ մասին ավստրիական Die Presse-ի հետ հարցազրույցում:

«Մենք ոչինչ չենք արտահանում Ռուսաստան եւ ոչինչ չենք ներմուծում: Միակ բանը, որ մեզ կապում է` դա Վրաստանի կողմից Ռուսաստանին վաճառվող էլեկտրաէներգիան է», – ասել է նա:

«Փառք Աստծո, Ռուսաստանը մեզ պետք չէ: Ռուսաստանը կարող է վերաբերվել մեզ որպես անկախ ինքնիշխան պետության կամ կրկին փորձել ներքաշել մեզ իր «արտոնյալ շահերի գոտի»: Բայց դա մեզ պետք չէ», – ասել է Գրիգոլ Վաշաձեն:

Խոսելով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր պատերազմի հավանականության մասին` նախարարն ասել է.

«Ռուսաստանը դրա համար բավարար ռազմական հնարավորություններ ունի, բայց ներկայումս չկա անհրաժեշտ քաղաքական միջավայր` Վրաստանի դեմ եւս մեկ պատերազմ սանձազերծելու համար»:

Պատասխանելով ՌԴ նախագահի եւ վարչապետի դիրքորոշումների տարբերության մասին հարցին` Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ «Պուտինը Ռուսաստանի բացարձակ ղեկավարն է եւ որոշումներ է կայացնում բոլոր քաղաքական, ֆինանսական , ռազմական եւ իրավական հարցերի շուրջ»:

 
Դիտել են 47 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info