Գլխավոր դատախազի շարասյան ընթացքին խոչընդոտած «Լեքսուսը» տեղափոխվեց տուգանային հրապարակ (ֆոտո)

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «Լեքսուս» մակնիշի 111 ՍՕ 10 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վարորդը 2 օր առաջ, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, խոչընդոտել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ավտոմեքենայի ընթացքին` ստեղծելով վթարային իրավիճակ: Այդ ամենը տևել է «Բելաջիո» ռեստորանային համալիրից մինչև գազանանոց ընկած հատվածը:

Միայն դեպքի հաջորդ օրը ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են նշված ավտոմեքենան և տեղափոխել ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Գ.Շամշյանը հայտնում է, որ նշված «Լեքսուսը» հաշվառված է «Սամօջախ» ՍՊԸ-ի հաշվեկշռին: Այս ընկերությունը Հայաստան է ներմուծում սանտեխնիկա:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 141 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info