15 օր առաջ Ռուսաստանից Հայաստան վերադարձած երիտասարդը ինքնասպան է եղել

Այսօր` հուլիսի 22-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Գիշերը` ժամը 02.00-ի սահմաններում, Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի Անկախության 20 շենքի 12 բնակարանում ինքնասպանություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել է, որ նշված բնակարանի զուգարանում կոյուղագծի խողովակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 34-ամյա Է.Թադևոսյանը:

Գ.Շամշյանը հայտնում է, որ երիտասարդը ամուսնալուծված է եղել և 15 օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:

Նա բնակվելիս է եղել տատի հետ:

Երեկ Է.Թադևոսանը Վանաձորում մասնակցել է իր ծանոթի թաղման արարողությանը, և երեկոյան տատի հետ նստել են հեռուստացույց նայելու, որից հետո նա մի պահ մտել է զուգարան, և երբ տատը տեսել է, որ թոռը բավական ժամանակ է` դուրս չի գալիս զուգարանից, դուռը կոտրել է և տեսել ինքնասպան եղած:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 
Դիտել են 115 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info