Երեւանի փողոցների եւ շենքերի լուսավորությամբ կզբաղվեն Լատվիական ընկերությունները

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի պատվիրակության հետ:

Լատվիացի գործարարներն, ըստ պատվիրակության անդամների, հետաքրքրված են շինարարության, բնակֆոնդի վերականգնման, փողոցների եւ շենքերի լուսավորման, զբոսաշրջային եւ մի շարք այլ ոլորտներում հնարավոր ներդրումային ծրագրերով:

«Մենք բաց ենք ու պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկություն եւ ծրագիր”, – նշել է Երեւանի քաղաքապետը:

Կարեն Կարապետյանին է փոխանցվել Ռիգա այցելելու Լատվիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնական հրավերը:

Լատվիական պատվիրակությունը այցելել է նաեւ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ, որտեղ համաձայնագիր է ստորագրվել կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում, ինչպես նաեւ փողոցների եւ մշակութային արժեք ներկայացնող շենքերի դեկորատիվ լուսավորության եւ մի շարք այլ բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ:

 
Դիտել են 58 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info