Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերվել է 15-ամյա աղջկա դի. ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար (ֆոտո)

Այսօր՝ հուլիսի 26-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16.00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցում, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել ինքնասպանություն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Էրեբունու բաժին և Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցում մահացած աղջիկ երեխա կա:

Այս պահին ժամանել է Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժունմունքի պետ Ջանիկ Մարությանի և պետի տեղակալ Պավել Օրդյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը նույն դպրոցի սան 15-ամյա Զինա Սիմոնյանն էր:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Զ. Սարգսյանը ծնունդով Արտաշատից էր և օժանդակ դպրոց նրան տեղափոխել էր մայրը:
Արձակուրդների հետ կապված մայրը մի քանի օրով երեխային տարել էր տուն և միայն մի քանի օր առաջ նրան նորից բերել էր դպրոց:

Այսօր ցերեկային հանգստի և քնի ժամին երեխան դիմել է դաստիարակչուհի Հասմիկ Մխիթարյանին, որպեսզի գնա զուգարան: Տեսնելով, որ երեխան ուշանում է, դաստիարակչուհին մտել է զուգարան, որտեղ էլ տեսել է, որ պատուհանը բաց է, ինչից հետո էլ պարզվել է, որ երեխան ըստ նախնական տեղեկությունների՝ ինքասպանության նպատակով իրեն ցած է նետել:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժանմունքի քննիչ Գառնիկ Մաթևոսյանը: Տեղում են նաև դատական բժիշկն ու փորձագետը:
Տեղում են նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արայիկ Մադաթյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ քննությամբ պետք է պարզվի, տեղի ունեցածը ինքասպանություն էր, թե դժբախտ պատահար:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 
Դիտել են 148 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info