Թուրքիայի քաղաքացին բեռնատարով շրջվել է Երևան-Գյումրի ճանապարհին (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 8-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության Ռիզե քաղաքի բնակիչ 45-ամյա Ռեջեփ Ալի Կարամանը, վարելով DMC մակնիշի 08 K 5662 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ հատվածում, Լանջիկ գյուղի ճանապարհին, Գյումրիից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, չնայած նրան, որ տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք: Նշված բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվում էր մետաղապլաստի պրոֆիլներ: Այն տեղափոխվում էր «Գյուրշինլար» ՍՊԸ-ի կողմից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻն հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ: Տեղում իրականացվել է տարածքի լվացման և մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության Գյումրու սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Կողաշրջման հետևանքով ճանապարհը կիսով չափ փակվել է, սակայն վթարի վայրում ծառայություն կատարող ՃՈ աշխատակիցները թույլ չեն տալիս, որպեսզի հետաքրքասերները կայանեն նշված վայրում:

Նշված ավտոմեքենան պետք է նշված վայրում մնա այնքան ժամանակ, մինչև մաքսակետից համապատասխան ծառայության աշխատակիցները ժամանեն վթարի վայր, զննեն ապրանքը, որից հետո հատուկ տեխնիկայի միջոցով մեքենան պետք է դուրս բերվի:

Տեսանյութը, լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


 
Դիտել են 78 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info