Հայ մարզիկները զբաղեցրեցին երեք մրցանակային տեղ Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային փառատոնին

Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկները պարգևատրվեցին «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի կողմից:

Մրցումներն անցկացվեցին Վրաստանի Բաթումի քաղաքում` ս. թ. օգոստոսի 23-ից 26-ը: Ռաֆթինգի թիմային առաջնությունում հայ մարզիկները գրավեցին երկրորդ տեղը, իսկ Jeep-Trial մրցումներին երկրորդ տեղ զբաղեցրին Դավիթ Մովսիսյանի և Վիլեն Վարդանյանի անձնակազմը` Standart դասում և Արտաշես Ստեփանյանի ու Արթուր Հարությունյանի անձնակազմը` Extreme դասում:

«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է էքստրեմալ սպորտաձևերի զարգացմանը համեմատաբար վերջերս, սակայն, ի սկզբանե, մենք նպատակ ենք դրել ոչ միայն բարձրացնել Հայաստանի երիտասարդների հետաքրքրությունն էքստրեմալ սպորտի հանդեպ, այլև ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Այսօր ակնհայտ է մեր նախաձեռնության հաջողությունը: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հաղթողներին և մաղթում նոր հաջողություններ, նոր ռեկորդներ և հաղթանակի անսպառ կամք», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Ադրենալին» ասոցիացիայի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը մեր մարզական նախաձեռնությունները սատարելու համար: Նման մոտեցման շնորհիվ մեզ հաջողվում է ոչ միայն բարձր պահել երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այլ նաև օրինակ ծառայել երիտասարդ մարզիկների համար` դաստիարակելով թիմային ոգի, հաղթանակի ձգտում և կամքի ուժ», – ասաց էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

«ԱրմենՏել» ընկերության, Կոնվերս բանկի և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ հայ մարզիկները հանդես եկան Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին: Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիայի կողմից կազմակերպած փառատոնին մասնակցեցին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: Հայ մարզիկները պայքարում էին արտաճանապարհային մեքենաներ վարելու Jeep-Trial մարզաձևի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում:

Jeep Trial-ը` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը:

Ռաֆթինգը` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ 6 տեղանոց փչովի նավակներով:

 
Դիտել են 86 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info