Սեպտեմբերի 4-ի մամուլ | ԱՅՍՕՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | ԱՅՍՕՐ.ԻՆՖՕ

Սեպտեմբերի 4-ի մամուլ

«Առավոտ»-ի խմբագիրը «Սաֆարովին պետք չէ սպանել» վերնագրի ներքո գրում է. – «Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի։ Առաջին հերթին որոշակի հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում, իհարկե, Իլհամ Ալիեւը, որը կարող էր որոշ ժամանակ գոնե ձեւ անել, թե Ռամիլ Սաֆարովը նստած է բանտում, որից հետո միայն կազմակերպեր մարդասպանին հերոսացնելու այդ շոուն։ Բայց նա, հավանաբար, կարծում է, որ իր ազգն ինքնահաստատվում եւ կայանում է հենց քնած մարդուն կացնահարողի կերպարը վառ պահելու միջոցով»։ «Բայց եթե Ադրբեջանում խրախուսվում եւ ուղղորդվում է հակահայկական հողի վրա զանգվածային պսիխոզը, դա չի նշանակում, որ նույնը պետք է անել Հայաստանում։ Սաֆարովի դեմ ահաբեկչական օպերացիա կազմակերպելու եւ նրա համար գլխագին նշանակելու կոչերը նույն տեսակի պսիխոզ են` բարեբախտաբար, ոչ զանգվածային», – ընդգծում է խմբագիրը։

Նշելով, որ վաղը գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանին արտահանձնումը եւ դրա արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, «168 ժամ»-ը ընդգծում է. – «Արդեն իսկ այսօր այս հարցի շուրջ ստեղծված մթնոլորտը հուշում է, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը դառնալու է բարձրագոչ հայրենասիրական ճառերի, կեղծ պաթոսի արտահայտման հերթական հարթակը, որտեղ ընտրություններից առաջ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ, թե որքան ազգային ու որքան պետականամետ է ինքը։ Մինչդեռ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ԱԺ արտահերթ նիստն անցկացվեր ոչ թե բաց, այլ փակ ռեժիմով, եւ դրանում քաղաքական ուժերի ներկայացուցիչները` իսկապես վեր կանգնելով կուսակցական շահերից, ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլեր առաջարկեին, արտաքին քաղաքական զարգացումներում, մասնավորապես` ղարաբաղյան խնդրի հետ կապված, այս հարցը շահեկան դիրքերից ներկայացնելու «ներքին դերաբաշխում» կատարեին»։

 
Դիտել են 80 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info