Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ասել է, որ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ շատ հարցեր բաց են մնում:
«Մի շարք հարցերի շուրջ առաջխաղացում կա, սակայն, միաժամանակ, նրանցից մի քանիսը բաց են մնում»,- ըստ Trend-ի, ասել է ԱԳ նախարարը:
Մամեդյարովը չի պարզաբանել, թե ինչ հարցեր են բաց մնում: ԱԳՆ ղեկավարների երեքժամյա բանակցությունների արդյունքների մասին տեղեկությունները կներկայացվեն նախագահներին, ասել է նա: