Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամը, հայկական Վիկի հանրությունը և “ԱրմենՏել” ընկերությունը կազմակերպում են առաջին Վիկի-կոնֆերանսը Հայաստանում

Հայկական Վիկի հանրությունը և “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline), Համաշխարհային Վիկիմեդիա հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսի անցկացման մասին: Միջոցառմանը, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 8-ից 9-ը, կմասնակցեն Համաշխարհային Վիկիմեդիա Հիմնադրամի, ինչպես մաև Վրաստանի, Ռուսաստանի և Հունգարիայի Վիկիմեդիաների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի շրջանակում կքննարկվեն Վիկիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման, տեղական մակարդակում “Վիկի” գործիքների և տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջոցառման մասնակիցները կքննարկեն ազատ տեղեկատվության և ծրագրային ապահովման տարածման, հեղինակային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխարհի խոշորագույն էլեկտրոնային հանրագիտարանի գիտելիքների հայալեզու բազայի ավելացման և դրա զարգացման գործում հայ երիտասարդների ներգրավման խնդիրները:

Միջոցառմանը մասնակցելու համար հայտ է ներկայացրել ինտերնետ-հանրության ավելի քան 200 ներկայացուցիչ: Նրանց թվում են գիտնականներ, հայկական և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագռգիր այլ անձիք:

“Հաճելի է, որ հենց “ԱրմենՏել” ընկերությունն է հովանավորում Հայաստանում առաջին Վիկի-կոնֆերանսը, որտեղ այլ հարցերի թվում կքննարկվեն Վիկիպեդիայի հայալեզու բովանդակության զարգացմանը վերաբերող շատ կարևոր հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հայաստանի վերաբերյալ գիտելիքների ազգային բազայի զարգացման և ընդլայնման գործում հայ երիտասարդների ներգրավումը: Այսօր դժվար է գերագնահատել Վիկիպեդիայի նշանակությունը տեղեկատվություն ստանալու հարցում, և այս գործիքը պետք է կիրառել Հայաստանը, նրա մշակույթը, ավանդույթներն ու հարուստ ազգային բովանդակությունը աշխարհին ներկայացնելու համար», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Վիկի-կոնֆերանսի շրջանակում կքննարկվի նաև Հայաստանում Վիկիմեդիա հիմնադրամի ներկայացուցչությունը բացելու հարցը: 2012թ. օգոստոսի դրությամբ Վիկիմեդիա տեղական հիմնադրամները գործում են 50 երկրում, ավելի քան 30 երկիր բանակցում են տեղական ներկայացուցչություններ բացելու հարցը:

 
Դիտել են 311 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info