Սեպտեմբերի 6-ի մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. – «Երբ հունգարական հասարակության մեջ մի քանի տասնյակ հազար մարդ ելնում է փողոց, դատապարտում իր իշխանությունների արարքն ու ներողություն խնդրում հայերից, ոչ միայն նորմալ է՝ որպես առողջ հասարակությանը բնորոշ պահվածք, այլեւ հիացմունքի արժանի։ Նույնը չես ասի ադրբեջանական հանրության մասին: Ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող ալիեւյան պահվածքը դատապարտողներ կարծես թե մեր հարեւան երկրում ի հայտ չեկան: Եվ սա առավել սոսկալի է, քան մի բռնապետի նողկալի հրամանը: Սա խոսում է, որ հարեւան երկրում ոչ միայն վախի մթնոլորտ է տիրում, այլեւ այլախոհությունն իսպառ վերացված է: Այս պատկերի ֆոնին մեր հասարակությունը առողջ ու առաջադեմ է թվում»:

«Հունգարիայի օրինակը հարց հարուցեց` […] ի՞նչ է անում Հայաստանի դիվանագիտական կորպուսն արտերկրում», – գրում է «Ժամանակ»-ը եւ իր իսկ հարցին պատասխանում. – «Արտերկրում Հայաստանի դեսպանի պաշտոնները վերածվել են ընդամենը ծանոթ-բարեկամներին եւ յուրայիններին այս կամ այն տեղում հարմար տեղավորելու կամ էլ անցանկալի անձանց այս կամ այն տեղ աքսորելու միջոցի: Այդ պաշտոնները ոչ թե պետությանն են ծառայում, այլ ընդամենը օրվա իշխանություններին, բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ ինչ էլ որ մնում է տակը` բաժին է հասնում անձամբ դեսպաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ահա այն ամբողջ պատկերը, որը բնորոշվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուս արտահայտությամբ: Այս կորպուսի կամ այսպիսի կորպուսի պայմաններում սաֆարովյան պատմությունները ուղղակի մեղմ են»:

«168 ժամ»-ը արձագանքում է Ազգային ժողովի երեկվա նիստին եւ ընդունված հայտարարությանը` գրելով. – «ԱԺ-ն որպես պետության գլխավոր քաղաքական ինստիտուտ գոնե պետք է որոշեր ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից կատարելիք գործողությունները, դրանց հաջորդականությունը: Այդ դեպքում արտահերթ նիստ հրավիրելը գոնե ինչ-որ իմաստ կունենար: Սակայն ԱԺ-ն երեկ ընդամենը հերթական անգամ վավերացրեց, որ Հայաստանում ամեն ինչ որոշում է երկրի նախագահը, եւ խորհրդարանն ընդամենը «ժողովրդավարական բուտաֆորիայի» դեր է կատարում՝ գրեթե չտարբերվելով նախագահին կից Հանրային խորհրդից: Ի դեպ, այդ հարցում իրենց ջանասիրությամբ ընդդիմադիր պատգամավորները հետ չմնացին իրենց իշխանական գործընկերներից»:

 
Դիտել են 65 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info