Սեպտեմբերի 7-ի մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. – «Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ վերջապես պաշտոն ստացավ։ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ` Գառնիկ Իսագուլյանի փոխարեն։ Դալլաքյանը, որ ժամանակին Ս. Սարգսյանին մեղադրում էր կազինոներում գումարներ տանուլ տալու համար եւ մի քանի անգամ մեծամասնական ընտրակարգով իր հայրենի Վանաձորից ԱԺ պատգամավոր էր դարձել թունդ ընդդիմադիր ելույթների շնորհիվ, ԱԺ վերջին ընտրություններում չընտրվեց»։

«Ժամանակ»-ի հետ հարցազրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ասել է. – «Մենք ԲՀԿ-ի հետ երկար համագործակցել ենք։ Հիմա իրենք իրենց հայտարարել են այլընտրանքային ուժ, որը դեռ չի նշանակում ընդդիմություն։ Ինչո՞ւ են այդպես հայտարարում։ Իմ կարծիքով` նրանք չեն ուզում նմանվել ծայրահեղ ընդդիմադիրներին, որովհետեւ իրենք, իսկապես, ծայրահեղ ընդդիմադիր չեն։ Իրենք կառուցողական են, ունեն եւ քննադատություն, եւ պաշտպանություն որեւէ երեւույթի նկատմամբ։ Այսինքն` ասում են, որ իրենք էլ կուզենային լինել իշխանություն եւ ոչ թե ծայրահեղ ընդդիմություն»։ «Եթե մենք ԲՀԿ-ի թեկնածուին ենք պաշտպանում, ուրեմն հարաբերություններն այնքան էլ վատ չեն։ Ինչպես Սերժ Սարգսյանը Գյումրիում ասեց, մենք թշնամիներ չենք», – նշել է իշխող կուսակցության փոխնախագահը։

«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Հրապարակ»-ին ասել է. – «Ընտրությունից ընտրություն ոչ միայն ՕԵԿ-ը, այլեւ բոլոր կուսակցությունները մաքրվում են պատեհապաշտներից։ Գիտեք ինչ, մենք միշտ ունեցել ենք կուռ թիմ, եւ ես չէի ուզենա, որ ոչ միայն ՕԵԿ-ում, այլեւ հայրենի քաղաքական դաշտում այդ երեւույթը գնահատականի արժանանա, այսինքն, որ կան պատեհապաշտներ, մորթապաշտներ, աթոռապաշտներ»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. – «Մեր իրականության ամենահետաքրքրաշարժ առեղծվածներից մեկը «այլընտրանքի» էությունն է, որ պատրաստվում են առաջարկել ազգաբնակչությանը «Բարգավաճ Հայաստանը» եւ վերջինիս թիկունքը հուսալիորեն պաշտպանող նեոբոլշեւիկները»։

 
Դիտել են 76 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info