Սեղմ ժամկետներում կավարտվի Երեւանում ապօրինի եւ անգործության մատնված կրպակների ապամոնտաժումը

Նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ այս տարի զգալիորեն նվազել է մայրաքաղաքում ապօրինի եւ ինքնակամ կառույցների թիվը:

Այդ մասին ասվել է քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տարածքում ապօրինի, ինչպես նաեւ անգործության մատնված կրպակների ապամոնտաժման աշխատանքները:

«Նման կրպակների առկայությունն անհարիր է մեր մայրաքաղաքին»,- նշել է քաղաքապետը` հանձնարարելով սեղմ ժամկետում ավարտել գործընթացը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախատեսվում է ընդլայնել առկա ոռոգման ցանցը, Նուբարաշեն վարչական շրջանում շուրջ 60 հեկտար տարածքով անտառային բուֆերային գոտի ստեղծել, բարեկարգել ու կանաչապատել Հաղթանակ զբոսայգու հարավային լանջը:

Զեկուցվել է նաեւ, որ մայրաքաղաքի առավել բանուկ հատվածներում եւ խաչմերուկներում արդեն տեղադրվել է 60 տեսախցիկ, որոնց օգնությամբ համաժամանակյա ռեժիմով վերահսկվում է տրանսպորտային միջոցների երթեւեկը:

 
Դիտել են 45 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info