Սեպտեմբերի 11-ի մամուլ

«Ինչպե՞ս եք տեսնում Հունգարիայի հետ Հայաստանի հետագա հարաբերությունները», – «168 ժամ»-ի այս հարցին արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը պատասխանել է. – «Ժամանակը ցույց կտա, այսօր այդ հարաբերություններն անորոշ են, մշուշի մեջ։ Սակայն մտածել, որ մի մարդասպանի պատճառով Հունգարիայի նման երկիրը կարող է դուրս մնալ մեր դիվանագիտական աշխարհագրությունից` առնվազն մանկամտություն է` ինֆանտիլիզմ։ Ընդհակառակը, ստեղծված իրադրությունում հարկ է գտնել ոչ ստանդարտ լուծումներ։ Մենք այսօր մեր դեմ տեսնում ենք երկու թշնամի` Ադրբեջան եւ Հունգարիա։ Մի՞թե դա խելամիտ է, ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել այդ երկրների միջեւ։ Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, օրինակ, ուղիներ փնտրել` ալյանս կազմելու Բուդապեշտի հետ, եւ գործողության սլաքն ուղղել Բաքվի դեմ։ Սա ենթադրական մտորում է։ Սակայն դիվանագիտության մեջ ամեն միջոց ընդունելի է, եթե այն բխում է երկրիդ շահերից»։

«Առավոտ»-ը անդրադարձել է հունվարից ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքին` գրելով. – «Օրենքը պարտադրում է, որ նրանց [գործատուներին] թիկնապահի կամ պահնորդի ծառայություններ մատուցվեն միմիայն մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, որոնք կառաջարկեն հատուկ պատրաստություն անցած անձանց։ Առաջին հայացքից նման օրենք ունենալը բավականին ողջունելի է, սակայն, ինչպես այս ոլորտի մասնագետներն են նկատում, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն իր հետեւից մի շարք խնդիրներ է առաջ բերելու, որոնց մասին պաշտոնական մարմինները լռում են։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեր հանրապետությունում գործազուրկների հսկայական բանակ ենք ունենալու։ Քանի որ այս օրենքը վերաբերելու է նաեւ այս կամ այն հիմնարկում ամենասովորական պահակ աշխատող անձանց եւս, ուստի 50, 60 կամ 70 տարեկան, պահակ աշխատող մեծահասակ մարդը դժվար թե կարողանա օր ծերության ֆիզիկական պատրաստություն անցնել, կրակելու, վազքի կամ զենքի օրենքի իմացության քննություն հանձնել։ Իսկ այսօր դպրոցներում, հիվանդանոցներում, գրադարաններում, փոքրիկ խանութներում եւ համանման շատ օբյեկտներում հիմնականում այդ տարիքի մարդիկ են պահակություն անում»։

 
Դիտել են 60 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info