Սեպտեմբերի 12-ի մամուլ

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. – «Ամեն ինչ ներկայացվում է այնպես, թե իբր առաջիկայում պայքարն ընթանալու է «ապագայի» եւ «անցյալի» միջեւ, ընդ որում` «ապագան» Սերժ Սարգսյանն է։ Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է։ Իրականում հենց Սերժ Սարգսյանն է «անցյալը»` ՀՀԿ-ից խորհրդային մոդելի Կոմկուս սարքելու, նշանակովի «ընտրություններ» կազմակերպելու եւ պլանային տնտեսության վերադառնալու (բիզնեսները քվոտավորելու) իր ձգտումներով։ Թե քաղաքական ինչ ուժի կամ դաշինքի տեսքով կներկայանա «ապագան»` տվյալ դեպքում այնքան էլ էական չէ»։

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. – «Ասենք` ի՞նչ թեմայով ամբիոն բարձրանա ՀՀԿ-ական նորաթուխ պատգամավորը, հո չի՞ խորանալու Վերահսկիչ պալատի գործունեության նրբությունների եւ թղթի վրա մնացած հաշվետվությունների մեջ ու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գա։ Ամենահեշտը, ասենք, մամուլի կամ բանակի խնդիրների մասին խոսելն է։ Ինքը դեռ այնքան չի փչացել, որ վեր կենա ու խոսի իր կուսակցության խոշոր ձեռքբերումների կամ ընդդիմության «չուզողության» եւ վնասակարության մասին։ Եվ նախագահությունից նրան նայող խանդաղատալից հայացքներից կարելի է հասկանալ, որ նորաթուխը խփել է ուղիղ 10-ն։ Ղեկավարության սպասելիքներն արդարացված են»։

«Ժամանակ»-ը անդրադառնում է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երեկվա պարտությանը` գրելով. – «Հայ շախմատիստների օլիմպիական փայլուն հաղթանակի ֆոնին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունը կարծես թե ավելի է դառնացնում։ Բայց ամենից դառնացնողը, իհարկե, ոչ թե պարտությունն է, այլ խաղի որակը, որը չափազանց հեռու է եւ ըստ էության ոչ մի կապ չունի նախորդ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլի հետ։ […] Մինչդեռ, մեր հավաքականը դեռեւս չի հանդիպել իր ընտրական խմբի ուժեղագույն հավաքականների` Իտալիայի, Դանիայի, Չեխիայի հետ։ Անկասկած է, որ նրանք շատ ավելի զորեղ թիմեր են, եւ ներկայիս խաղով Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չի կարող ունենալ նրանց հետ հանդիպումներում»։

 
Դիտել են 51 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info