«Հին քաղաքի» վերակառուցման ծրագրին Թբիլիսիում ծանոթացել է Կարեն Կարապետյանը

Կարեն Կարապետյանը հունիսի 11-12-ին պաշտոնական այցով այցելել էր Վրաստանի մայրաքաղաք:

Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետերի հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հասարակական տրանսպորտի կանոնակարգման, բնակֆոնդի պահպանման, համատիրությունների գործունեության արդյունավետության եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ բնագավառներում փորձի փոխանակումն ու ճանաչողական ծրագրերի իրականացումը:

Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռքբերվել տեղեկատվություն փոխանակել նաեւ երկու քաղաքներում մշակութային միջոցառումների վերաբերյալ, համագործակցություն հաստատել զբոսաշրջության զարգացման ոլորտում: Կարեւորվել է զբոսաշրջային համակցված փոխայցելությունների կազմակերպումը, ինչպես նաեւ զբոսաշրջային գործակալությունների միջեւ շփումների ակտիվացումը:

Պաշտոնական հանդիպումից հետո երկու քաղաքապետերը շրջել են քաղաքի պատմական վայրերով: Գեորգի Ուգուլավան Կարեն Կարապետյանին ծանոթացրել է Թբիլիսիի «Հին քաղաքի» վերակառուցման ծրագրին, որի համաձայն նախատեսվում է իրականացնել հին քաղաքի վերականգնման աշխատանքներ` վերածելով այն տեսարժան զբոսաշրջային հատվածի: Երեւանի քաղաքապետը ծանոթացել է նաեւ նորակառույց հետիոտն կամրջի եւ նոր հիմնված քաղաքային զբոսայգու ծրագրերին:

 
Դիտել են 71 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info