Աստղագուշակ 17.09.2012-23.09.2012

Խոյեր-Որ կողմ էլ նայեք, անպայման մի որևէ բան կգտնեք, որ կնյարդայնացնի: Իսկ եթե դուք արդեն նախազգուշացված եք այդ մասին, ուրեմն ինչ կարիք կա լարվել : Ընդամենը մտածեք, որ սա շատ շուտով կանցնի:

Ցուլեր-Կհասկանաս, որ վերջին ժամանակներում կայացրած որոշումները այնքան էլ ճիշտ ու օգտավետ չէին: Զգույշ պետք է լինես հատկապես ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմելուց, քանի որ գերագնահատում ես հնարավորություններդ:

Երկվորյակներ-Հանգամանքները կնպաստեն, որպեսզի կարողանաս ստանալ մի շարք հարցերի պատասխաններ: Կարող են տարաձայնություններ առաջանալ ազգականների հետ: Թեև որոշ հարցերում նրանք սխալ են, սակայն դա ապացուցելը քեզ համար բարդ կլինի:

Խեցգետիններ-Քո հնարամտության շնորհիվ կարող ես շրջանցել այն բարդությունները, որոնք թույլ չեն տալիս հասնել նպատակիդ: Ընտանիքում վերջապես ներդաշնակություն կլինի` չնայած որոշ խնդիրների:

Առյուծներ-Շաբաթը հաջող կդասավորվի Ձեզ համար, շաբաթվա սկզբում աննշան վեճեր կծագեն աշխատավայրում:Շաբաթվա առաջին երկու օրը ամբողջությամբ նվիրեք մասնագիտական խնդիրների լուծմանը։

Կույսեր-Ընտանեկան կյանքը կարող է անհանգստացնող հանգամանք հանդիսանալ մասնավորապես այս շաբաթ:Կարող են տարաձայնություններ լինել ընտանիքում կամ զուգընկերոջ(զուգընկերուհու) հետ:

Կշեռքներ-Շաբաթը բարենպաստ է։ Բացառված չէ նոր ռոմանտիկ կապերի բուռն զարգացում։ Դուք հակված կլինեք շատ բան ծրագրավորելու, ընդ որում չցանկանալով շատ ուժ և միջոցներ ծախսել։ Իրադարձությունների ընթացքը կարող է անկանխատեսելի լինել։ Հանդես բերեք մեծ զսպվածություն։

Կարիճներ-Շաբաթը բարեհաջող է գործարքներ կատարելու համար։ Աստղերը կանխագուշակում են, որ Դուք կստանաք չափազանց շահավետ առաջարկներ։ Ձեր ծրագրերը կարող են խիստ փոփոխվել։ Բացառված չէ, որ Ձեզ կհաջողվի իրագործել Ձեր թաքուն ցանկությունները, որոնք երկար ժամանակ թաքցնում էիք բոլորից։

Աղեղնավորներ-Ինքնագնահատման և կյանքին ռեալ նայելու շաբաթ է։ Դուք ինքնավստահություն կզգաք, քանզի տիրապետում եք հարմարվելու կարողությանը և տարբերում եք մարդկանց կեղծ զգացմունքները։ Բարենպաստ է խաղաղ հանգիստը և ամենօրյա կենցաղային խնդիրներով զբաղվելը։

Այծեղջյուրներ-Ուժեղանում է կենսական ուժը, անձնական հմայքը, մագնետիզմը։ Հաճելի լուրը կարող է ստիպել Ձեզ փոխելու նախնական ծրագրերը։ Հանրավոր են հաճելի անակնկալներ, նվերներ։ Հատկապես հաջողակ են զինվորականները։

Ջրհոսներ-Չի բացառվում, որ պատահական ծանոթությունը, կամ էլ Ձեր չափազանց մեծ շփման պահանջն իր ազդեցությունն ունենա տարվա վերջի ֆինանսական շահույթի վրա։ Աստղերը Ձեզ հաջողություն են խոստանում եկամտի լրացուցիչ աղբյուրներ փնտրելու կամ նոր գործունեության անցնելու գործում։

Ձկներ-Եթե գործերի բերումով ինչ-որ անախորժություններ պետք է հարթել, կամ կան իրավիճակներ, որոնց մեջ ներգրավվում եք, կարելի է և պետք է համբերատարությամբ կարգի բերել։ Յուրաքանչյուրիս տրված է ընտրություն անելու հնարավորություն, այնպես որ փորձեք փոխհարաբերությունների խճճված կծիկը քանդել։ Ընդհատել կարելի է ամեն ինչ, դժվար է պայքարելը։

 
Դիտել են 572 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info