Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում (ֆոտոռեպորտաժ):
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հայտարարվել է հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ն, մարվել է 17.38-ին: Նախնական տվյալներով այրվել է 300 քմ տանիք:
«Հարսնաքար» ռեստորանից մեզ հայտնեցին, որ հրդեհը բռնկվել է մանղալից առաջացած կայծից:
news.am