Վիրահայոց թեմի խնդիրների լուծման ուղիները հստակեցվել են

Վեհափառ Հայրապետն այդ մասին ասել է Թբիլիսիում իր պատվին Համայն Վրաստանի Պատրիարքի կողմից տրված պաշտոնական ընդունելության ընթացքում:

Տեղեկացնելով հունիսի 10-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ունեցած հանդիպման մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնավորապես, ասել է.

«Զրույցի ընթացքում հստակեցվեցին խնդիրների լուծման ուղիները: Իբրեւ առաջին քայլ` Վիրահայոց թեմին առաջիկայում կշնորհվի իրավաբանական կարգավիճակ, ինչպես եւ Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, իսկ հաջորդ փուլում կքննարկվի եկեղեցիների վերադարձման խնդիրը: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում երբեւէ որեւէ խոչընդոտ չի եղել եւ չկա վրաց համայնքի գրանցման համար: Վրաստանի նախագահը նաեւ վստահեցրեց մեզ, որ անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն Վրաստանի մշակութային ժառանգության մաս հանդիսացող հայկական եկեղեցիների պահպանության եւ փլուզված եկեղեցու վերականգնման համար»:

 
Դիտել են 57 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info