“ԱրմենՏել”-ը գործարկում է շարժական ինտերնետի կանխավճարային “Դրայվ” սակագնային փաթեթների շարքը

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ կանխավճարային “Դրայվ” սակագնային փաթեթների գործարկման մասին: Ի լրումն գործող հետվճարային փաթեթների, հաճախորդներին առաջարկվում են նաև կանխավճարային “Դրայվ-1”, “Դրայվ-5”, “Դրայվ-10” և “Դրայվ-25” սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 3999 դրամ, 5999 դրամ, 8999 դրամ և 14999 դրամ ամսական վճարով: “Դրայվ” սակագնային փաթեթներում միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը “Դրայվ-1” սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, “Դրայվ-5”-ում` 5ԳԲ, “Դրայվ-10”-ում` 10ԳԲ և “Դրայվ-25”-ում` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 kbps:

“3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են ոչ միայն տեղաշարժվելու այլ նաև ընտրության ազատությունը: “Դրայվ” շարքի սակագների բազմազանության շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր պահանջներին առավելագույնս համապատասխանող գնի և արագության համադրությունը: Կանխավճարային առաջարկների ներդրմամբ մեր հաճախորդները ստանում են նաև վճարման հարմար ձևն ընտրելու հնարավորություն”, – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Շարժական ինտերնետ” ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ:

Մանրամասները կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 64 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info