Այսօր Երեւանում այս տվյալները ներկայացրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Ըստ TESEV-ի հարցման արդյունքների, Արեւմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի 58%-ը նույնպես կողմ է սահմանի բացմանը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկխոսության մեկնարկին:
Մեկնաբանելով Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները` Ռիչարդ Կիրակոսյանն ասել է, որ 8 տարվա ընթացքում իշխանության ղեկին է նույն քաղաքական ուժը:
«Ուժը նույնն է, սակայն կարող են փոխվել անձինք, ինչը կազդի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա: Սակայն Թուրքիան մոտ ապագայում մտադիր չէ վերադառնալ այս գործընթացին, քանի որ այդ երկրի առջեւ նոր մարտահրավերներ են ծառացել»,- ասել է նա: