ԼՂՀ նախագահը «Ռազմական դիվանագետ» պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ «հակամարտության վերջնական կարգավորման համար հարկավոր է վերացնել դրա պատճառը, այլ ոչ թե հետեւանքները»:
«Հակառակ դեպքում ապագայում այն կարող է նորից ծագել` էլ ավելի հուժկու կերպով: Բացի դրանից, փոխադարձ զիջումները պետք է համաչափ լինեն: Խաղաղության դիմաց կարելի է միայն խաղաղություն առաջարկել», – ընդգծել է Բակո Սահակյանը:
«Պետք է հասկանալ, որ 1988 թվականի իրավիճակին վերադառնալու մասին խոսք չի կարող գնալ` թե կարգավիճակի, թե տարածքների առումով», – ընդգծել է ԼՂՀ նախագահը:
Բակո Սահակյանն ասել է, որ առաջ քաշելով Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրման թեզը` ադրբեջանական գործիչները «քաղաքական շահարկմամբ» են զբաղվում: ԼՂՀ ղեկավարը նշել է, որ «վերադարձ անցյալին չկա եւ դա պարզ է բոլորի համար»
«Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է կարգավորվել մեկ ճանապարհով` միջազգային մակարդակով անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչմամբ», – շեշտել է Բակո Սահակյանը: