Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բուքինգհեմյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երեւան` իմ սեր» եւ Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը եւ համերգին:
«Երեւան` իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում:
Նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ:
Վարչապետը նաեւ կայցելի BBC-ի կենտրոնակայան եւ հարցազրույց կտա:
ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: