«ԱրմենՏել»-ը ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում` Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով: ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների համադաշնության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչներից կազմված ժյուրին, գնհատելով ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը, «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթի առաջին մրցանակը շնորհեց «ԱրմենՏել» ընկերությանը` «Ծառայություններ մատուցող ընկերություններ» դասում: Նույն դասում մրցանակակիրների եռյակում ընդգրկվել են նաև «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ և «ԱԿԲԱ-Կրդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» առաջին կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևան, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և էկոլոգիական շարժումների ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկեցին էկոլոգիայի ոլորտի ներկա իրավիճակը, միջազգային փորձը և ռեսուրսների արդյունավետ օգտագործման առաջադեմ օրինակները:
«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը մեծ նշանակություն է տալիս բնապահպանական հարցերին: Երկար տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, հավատալով, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է նաև ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ապահովմամբ: Ուրախ ենք, որ օրեցօր Հայաստանում ավելանում է բնապահպանության հարցերին հատուկ ուշադրություն դարձնող ընկերությունների թիվը և առավել ևս հաճելի է, որ հենց մեր ծրագրերն արժանացան հեղինակավոր ժյուրիի բարձր գնհատականին», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Մարդկային ռեսուրսեների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

Նշենք, որ «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 40 հայկական ընկերություն:

 
Դիտել են 78 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info