Հոկտեմբերի 2-ի մամուլ

«Ժամանակ»-ը գրում է. – «Վարդան Օսկանյանի գործն իսկապես ունի նախընտրական քաղաքական հզոր բաղադրիչ: Իշխանությունները նրան անձեռնմխելիությունից զրկելով նախ կանխում են նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը` քաղաքական հալածյալ եւ ընտրություններում երկրորդ տեղի համար հիմնական հավակնորդ հռչակելով նախկին արտգործնախարարին: Երկրորդ` զգուշացնում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ նախագահական ընտրություններին միջամտելու դեպքում նրա շրջապատում նորից աղմկոտ բացահայտումներ կլինեն: Փորձում են ուշքի բերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու անհամեմատ ավելի լուրջ հիմքեր է տվել ՀՀ իրավապահներին, քան իր ղեկավարած կուսակցության «երկրորդ» մարդը»: «Իշխանությունները սեղմել են Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ-ի օղակը: Վերջիններս այլեւս մանեւրելու քիչ տեղ ունեն», – պնդում է հոդվածագիրը։

«Հրապարակ»-ը «Ոչ իրավական զրույց» խորագրի ներքո գրում է. – «Խորհրդարանում [երեկ] ընթացող խոսակցությունը չափազանց ոչ իրավական էր` Քրեական օրենսգրքի դրույթների տեսակետից անհամոզիչ, իսկ մարդկային հռետորաբանության տեսակետից պարզապես կասկածելի: Բայց ամենակարեւորն այն է, որ մարդկային ճակատագրեր որոշող դատախազն ու պատգամավորները տարրական բաներ չգիտեն: Ասենք այն, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Որ անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, նրա մեղքը պետք է ապացուցի իրավապահ մարմինը: Որ նման լուրջ մեղադրանքներ առաջադրելու դեպքում պարտադիր են տուժողի առկայությունն ու բողոքը: Ի վերջո` որ պետության հեղինակությունը նման «մեղադրանքներն» ավելի են խարխլում, քան բուն այդ հանցագործությունները»:

«Ժողովուրդ»ը անդրադառնում է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ Ազգային ժողովի երեկվա քննարկման ժամանակ ՀՀԿ-ում տիրող մթնոլորտին` փոխանցելով. – «Հանրապետական կուսակցությունը լրջագույնս նախապատրաստվում էր: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերուվար էր անում դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ` ճշտելով ցուցակները, թե ով է Հայաստանում, ով` ոչ: Նույնիսկ անձամբ զանգահարում էր պատգամավորներին ու նրանց օգնականներին, հորդորելով այսօր անպայման ներկա գտնվել քվեարկությանը: Այսօր ՀՀԿ-ն պիտի քվորում ապահովի նվազագույնը 66 պատգամավորի ներկայությամբ, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կարողանա Օսկանյանին զրկել անձեռնմխելիությունից: Նշենք, որ երեկ ՀՀԿ-ականները բավական անտրամադիր էին ու չէին հասկանում, թե ինչ է կատարվում` «հիմա ԲՀԿ-ն մե՞րն է, թե՞ չէ: Հիմա մե՞նք էլ ասենք` Խաչիկյանին ինչու բռնեցին»:

 
Դիտել են 48 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info