Մեկնարկեց լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը

Հոկտեմբերի 4-ին Երևանի Պետական Համալսարանի դահլիճում մեկնարկեց լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը, որն անցկացվում էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ողջունեց համաժողովի մասնակիցներին` կարևորելով յուրաքանչյուրի մասնակցությունն ու ներդրումը համաժողովի ընթացքում, հորդորեց ավելի տեսանելի և լսելի դարձնել հայկական խնդիրները ամբողջ աշխարհում: Հայաստանի և Սփյուռքի լրագրողների ուշադրությունը հրավիրելով հիմնական 3 ուղղությունների վրա` նախարարը նշեց. Առաջադեմ երկրները այսօր ճանաչել են Հայոց Ցեղասպանութոյւնը: Սակայն չկա մի երկիր, որը չի հավատում, թե 1915 թվականին Ցեղասպանություն է եղել, այլ խնդիր է, որոշակի նպատակահարմարություններից ելնելով պաշտոնապես երբ կճանաչեն այն: Մեր խնդիրն է համայն աշխարհին հավատացնել, որ դա ցեղասպանություն էր ոչ միայն հայերի նկատմամբ, այլ ոճիր` ուղղված համայն մարդկությանը: Այսօր Թուրքիան երկփեղկվել է. Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստերն ու եղելություններն այնքան ակնհայտ են, որ առաջադեմ մտավորականները, գիտնականներն ու գործիչները համակարծիք են, թե պետք է մաքրել պատմության փոշին, ասել ճշմարտությունը: Այս մարդիկ և նրանց գործունեությունը ևս, պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: Մենք այսօր խոսում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերի մասին, սակայն պետք է այս իրողությանը գումարենք նաև այն սոցիալական ու հոգեբանական խնդիրները, որի առջև` երևույթի չդատապարված և չհատուցված լինելու պատճառով, կանգնում է ցեղասպանություն ապրած մարդն ու իր սերունդները: Թուրքերը հույս ունեն, որ ժամանակը կմոռացնի ամեն բան, սակայն մենք պիտի միավորվենք: Ցեղասպանություն վերապրողների 3-րդ և 4-րդ սերունդներն առավել պահանջատեր պիտի լինեն:
Այնուհետև ընթերցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձները, Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը, Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը:
Ապա համաժողովի մասնակից սփյուռքահայ լրագրողները հնարավորություն ունեցան հետևելու ՀՀ Կառավարության նիստի լուսաբանման գործընթացին:
Համաժողովի մասնակիցները այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ցեղասպանության թանգարան, այնուհետեև մեկնեցին Աղավնաձոր, որտեղ կայացավ համաժողովի առաջին նիստը` «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով:
Նիստավարներն էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» /Լիբանան/ թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, «Կալիֆոռնիան կուրիեր» /ԱՄՆ/ թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, «Ասպարեզ» /ԱՄՆ/ օրաթերթի գլխավոր խմբագիր Աբո Պօղիկյանը, «Արմենիան Թայմսի» /Ռուսաստան/ գլխավոր խմբագիր Արթուր Խանումյանը, լրատվամիջոցների ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» /Լիբանան/ թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, «Կալիֆոռնիան կուրիեր» /ԱՄՆ/ թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, «Օրեր» /Չեխիա/ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Ազատ խոսք» /Կիպրոս/ կայքէջի գլխավոր խմբագիր Երան Գույումճյանը, «Ալիք» /Իրան/ օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը «Նոր Մարմարա» /Թուրքիա/ օրաթերթի փոխխմբագրապետ Մաքրուհի Հակոբյանը / – «Հայրենիք» /Իսպանիա/ շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Արարատ Ղուկասյանը, «Ա-ինֆո» /Վրաստան/ լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը «Նոր Յառաջ» /Ֆրանսիա/ երկօրյա թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, «Հայկական լրատու» /Ուկրաինա/ տեղեկատվական վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանը, Դամասկոսից տեսահեռախոսով միացավ «Ազդակ» /Լիբանան/ թերթի արաբական բաժնի պատասխանատու խմբագիր Նորա Արիսյանը:
Երեկոյան լրագրողները մասնակցեցին Լ.Ավետիսյանի «Ուրբաթագիրք» և Ֆ.Աֆրիկյանի «Այբ Բեն Գիմ» և Մեդեա Աթյանի «Հայ տպագրական խոսքը Ուկրաինայում» գրքերի շնորհանդեսին:
Համաժողովի առաջին օրն ավարտվեց ֆիլմի ցուցադրությամբ:

 
Դիտել են 83 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info