Հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 18-21-ին նաև Գեղարքունիքում և Վայոց ձորում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, առանձին հատվածներում` մառախուղ:
Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ` 8-10 աստիճանով:
Երևանում
Հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին կդիտվի փոփոխական ամպամածություն էական տեղումներ չեն սպասվում:
Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.20C (2003թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -0.50C (1948թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.60C