Վերանորոգվում է Արզականի ջրատարը

Դավթաշենի վերջամասում, Զովունու հարևանությամբ հոկտեմբերի 16-ի առավոտյան “Երևան Ջուր” ՓԲԸ “Արևմուտք” շահագործման տնօրինության “Մաշտոց” տեղամասը սկսել է “Արզական-Երևան” 900մմ տրամագծով մայրուղային ջրատարի վերանորոգումը, որի կանգառի պատճառով դադարեցվել է մայրաքաղաքի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջանների զգալի մասի և Կոտայքի մարզի Քանաքեռավան, Զովունի ու Մրգաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ըստ “Արևմուտք” շահագործման տնօրինության ղեկավար Արամ Սահակյանի՝ օրեր առաջ նշված խողովակաշարից նկատվել էր ջրի արտահոսք: Նախնական ուսումնասիրությամբ եզրակացվել էր, որ խախտվել է ջրատարի 4 մետր երկարությամբ թուջե խողովակներից մեկի հերմետիկությունը: Սակայն սկսված վերանորոգման աշխատանքներից պարզ է դարձել, որ, դրանից բացի, ճաքել է նաև ինքը՝ խողովակը և պետք է այն ամբողջությամբ փոխարինել:
Արամ Սահակյանի ասելով աշխատանքների դժվարությունը կայանում է նրանում, որ ջրատարի վթարված խողովակը անհրաժեշտ է պարզապես կտրել-հեռացնել եռակցման սարքի միջոցով, որը տեխնիկապես դժվարին և զգալի ժամանակ պահանջող խնդիր է: Դյուրին չէ նաև թուջե խողովակը պողպատե կցոնով փոխարինելը, սակայն այլ տեխնոլոգիա առայժմ գոյություն չունի: Ուրեմն՝ մնում է նշված աշխատանքներն իրականացնել հնարավորինս արագ, հոկտեմբերի 17-ի երեկոյան ժամը 22.00-ին “Արզական-Երևան” մայրուղային ջրատարը վերագործարկելու համար:

 
Դիտել են 54 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Այստեղ դուք կարող եք թողնել մեկնաբանություն

Մուտք, որպեսզի կարողանաք թողնել մեկնաբանություն.

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info