Հոկտեմբերի22-ին, ժամը 12.00 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի սիրիական կրթական ծրագրով «Կիլիկեան» դպրոց, որը հոկտեմբերի սկզբից գործում է Երևանի Նար Դոսի անվան հ.14 հիմնական դպրոցում, և ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ու «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպության աջակցությամբ:
Դեռևս հուլիս ամսին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային հանձնախումբ, որի կազմում ընդգրկվեցին սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգեց սիրական կրթական ծրագրով արաբերեն ուսուցմամբ դպրոցի ստեղծման գործընթացը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համագործակցելով: