«ԱրմենՏել»-ի բաժանորդները կարող են շփվել «ВКонтакте» սոցիալական ցանցում SMS հաղորդագրությունների միջոցով

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ այսուհետ շարժական կապի բաժանորդները հնարավորության ունեն ստանալ հաղորդագրություններ և տեղադրել նոր գրառումներ «ВКонтакте» սոցիալական ցանցում SMS հաղորդագրությունների միջոցով: «ВКонтакте» SMS ծանուցում» նոր ծառայությունը թույլ է տալիս Beeline հետվճարային և կանխավճարային համակարգի բաժանորդներին անվճար ստանալ անձնական հաղորդագրություններ և նորությունների ծանուցում SMS հաղորդագրությունների միջոցով:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու պարբերականությունը և ժամերը:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվողին պատասխանել անձնական հաղորդագրություններին պատասխան SMS-ի միջոցով: Օգտատերը կարող է թարմացնել պատի գրառումը` ուղարկելով տեքստը 4310 համարին: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ արժեքով:

«Հաշվի առնելով Հայաստանում «ВКонтакте» սոցիալական ցանցից օգտվողների քանակի շարունակական աճը, ինչպես նաև Facebook և «Мой Мир» սոցիալական ցանցերում «SMS-ծանուցման» ծառայության նշանակալից հաջողությունը, «ԱրմենՏել» ընկերությունն առաջինը Հայաստանում ներկայացրեց նմանատիպ ծառայություն նաև «ВКонтакте» սոցիալական ցանցի սիրահարների համար: Վստահ ենք, որ այս պարզ և հարմարավետ ծառայության շնորհիվ, մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն ընկերության նախձեռնությունն ուղղված առավել ճանաչված սոցիալական ցանցերում շփման տարբեր նորարարական և տեխնոլոգիական միջոցների ներդրմանը», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն առաջինը Հայաստանում 2012թ-ի գարնանը գործարկեց Facebook սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը և 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունը: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվեց «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:

«ВКонтакте» SMS ծանուցում» ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

 
Դիտել են 88 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info