Մամուլի ասուլիս ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում հանրությանը ներկայացվեց «Հայերենի և հայագիտության կենտրոնը»:
ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության նպատակներն ու կարևորությունը: Կենտրոնի գործունեության առանցքում են հատկապես Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանն ու նրա ուսուցման գործընթացին օժանդակելը, օտարալեզու տեղեկությունը հայերենով մատչելի դարձնելը, հայերենով վարվող մասնագիտական ուսուցման գործընթացին աջակցելը:
2009 թվականից գործում է www.translatօr.am կայքը, որը ժամանակի ընթացքում հարստացվում ու կատարելագործվում է: Ներկայում կայքն ունի 12 գործող ծառայություն, որոնց շնորհիվ հնարավոր է արևելահայերեն-արևմտահայերեն-անգլերեն լեզուների միջև իմաստային թարգմանություններ իրականացնել, գործում է բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան, կայքի օգնությամբ հնարավոր է քերականական վերլուծությունների ենթարկել նախադասությունները, սրբագրել հայերեն տեքստերը: Կայքում գործում է ներդրված այբբենարան, հայերեն հանրագիտարան և այլ ծառայություններ:
Ասուլիսին ներկա էր կայքի հիմնադիր, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը, ով պատասխանեց լրագրողների հարցերին:

 
Դիտել են 105 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info