Փլուզում Խանջյան փողոցում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում և կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 տուժածի: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):

Բժիշկների գնահատմամբ` Արսեն Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածներինը` ծանր:

Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 
Դիտել են 204 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info